National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.01.2022
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում
1 / 8

ՀՀ  Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ  քննարկել է  ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առեւտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երեւա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»  ընթեռնելի նշումով:

Նախագծի նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է, այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը:

Նախարարը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի  հետ: Առաջարկվել է սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի  մակերեսից մեծ  տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` առաջարկվող փոփոխությունը վերաբերելու է 200 քմ-ից ավելի տարածք ունեցող առեւտրի կետերին:

Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել առաջարկներին: Պատգամավորներից ոմանք առաջարկել են ոչ թե առանձնացնել կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութ պարունակող կաթնամթերքը, այլ արտադրողներին պարտադրել ապրանքի վրա մակնշել, թե որ կաթնամթերքն ինչ բաղադրություն ունի: Հետեւաբար, նախաձեռնությունը պետք է լրամշակել, կարծում էին նրանք:

Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է առաջարկներին` պատրաստակամություն հայտնելով մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել դրանք:
 
 


13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am